Չինացի միլիարդատեր, Midea Group կենցաղային տեխնիկայի սեփականատեր 78-ամյա Խե Սյանցզյանին պատանդ են վերցրել իր սեփական տանը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է ազատել նրան:

Առավոտյան ձերբակալվել է 5 կասկածյալ:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, հանցագործությունը տեղի է ունեցել Ջունլան Լայֆ գյուղում, որը համարվում է Midea-ի կողմից կառուցված վիլլաների շրջան:

Hurun Report-ի տվյալներով՝ Խե Սյանցզյանը Չինաստանում ամենահարուստ չորրորդ մարդն է: Նրա կարողությունը կազմում է 180 մլրդ յուան (25 մլրդ դդոլար):