Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում կորոնավիրուսով վարակված անձանց բնակության մոտավոր հասցեներ է հրապարակում՝ նշելով փողոցը կամ թաղամասը։
Արդեն երկու օր շարունակվող ակցիան, ըստ նախարարի, նպատակ ունի զգոնացնել քաղաքացիներին, որպեսզի նրանք ևս մեկ անգամ մտածեն՝ արժե արդյոք շփվել հարևանների հետ առանց դիմակի, առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ թե ոչ։
Եվ այսպես.

ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹՂՄ.

ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔ 7 Փ.

ԱՐԱԳԱԾՈՏՆ, ԱՇՏԱՐԱԿ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ Փ.

ԿՈՏԱՅՔ ՋՐՎԵԺ 12 Փ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՍԵՎԱՆ ՆԱԻՐՅԱՆ Փ.

ԼՈՌԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ Փ.

ՍՅՈՒՆԻՔ ԳՈՐԻՍ ՎԱՆՔԻ ՏԱՓ Փ.

ԱՐԱՐԱՏ ԱՅԳԱՎԱՆ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Փ.

ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔ 7 Փ.

ԱՐՄԱՎԻՐ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏ, ՍՈՒՐԲ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ Փ.

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ն. ՇԵՆԳԱՎԻԹ 10 Փ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 397-ով՝ հասնելով 17 հազար 64-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 62-ով և հասել 6 հազար 276-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1276 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 83 հազար 600-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. — «Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 285-ի, կորոնավիրուսով վարակված ևս 94 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 409 մարդ: