Ըստ Ռուսաստանի քիմիա-տեխնոլոգիական համալսարանի գիտնականների՝ համավարակը ավարտվի հուլիսի վերջին, հայտնում է Коммерсантъ թերթը:

Փորձագետները ստեղծել են մաթեմատիկական մոդել, համաձայն որի՝ մինչև համաճարակի ավարտը երկրում 524 հազար մարդ է վարակվելու: Միևնույն ժամանակ, փորձագետները չեն բացառում COVID-19-ի տարածման նոր ալիքները՝ կապված մարզերում սահմանափակումների վերացման հետ: Մեկ այլ կանխատեսում են արել Սինգապուրի տեխնոլոգիական և դիզայնի համալսարանի մասնագետները. ըստ նրանց հաշվարկների՝ համավարակը կավարտվի միայն օգոստոսի վերջին: