Իմ խոսքը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը. սահմանադրությունը պետք է դառնա մի մեծ հանրային պայմանավորվածություն՝ քաղաքացի-քաղաքացի եւ պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին: Իմ խոսքը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 15. Juni 2020

Ես այն մարդկանցից եմ, որը չի կարծում, որ երկրների սահմանադրությունները պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվեն, բայց այս շրջանում եկել եմ համոզման, որ պետք է ոչ միայն սահմանադրական փոփոխություններ անցկացնել, այլև դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: Այդ մասին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ սահմանադրությունները փոփոխվում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, շատ մեծ դեր են կատարում տեքստերը, կառուցակարգերը, անձին, անձանց համապատասխանեցնելը: «Մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի միջև, և շատ դեպքերում, երբ մենք արձանագրում ենք, որ օրենքը, օրինականությունը, կամքը չունի բարարար հանրային ընկալում, և փոփոխության նպատակը կարող է հենց դա լինել»,- ասաց կառավարության ղեկավարը՝ ընդգծելով, որ անկախ Հայաստանի պատմության մեջ չենք ունեցել Սահմանադրություն, որի ձևավորման գործընթացին քաղաքացին իրեն մասնակից համարեր: