Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այսօր ԱԱԾ֊ն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է ինձ հետ կապված մի գրություն՝ կապելով այն 2017 թվականի ընտրությունների հետ։ Առաջարկում եմ մինչ բարի համբավս ստվերելու փորձեր անելը ԱԱԾ-ում աշխատող գրագետ մարդկանց ստուգել նյութը։ Կոնկրետ ՝ 2017 թվականին չի եղել «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակ», ինչպես գրված է գրության մեջ, այլ եղել է «Ծառուկյան դաշինք»-ի ցուցակ, որի կազմում եղել եմ, որպես դաշինքի մաս հանդիսացող Ալյանս կուսակցության նախագահ։ Հորդորում եմ ԱԱԾ-ին արագ վերացնել և հերքել տեսանյութից բարի համբավս ստվերելու տպավորություն թողնող դրվագը։

Իսկ նշյալ գրության մեջ մասնավորապես գրված խոսքերը առիթն օգտագործելով նորից կրկնում եմ՝ պարտավորվում եմ պատվով ծառայել Հայրենիքիս, ժողովրդիս ու թիմիս։