Միջազգային գիտնականների խումբը COVID-19-ի և շաքարային դիաբետի միջև նոր կապ է գտել։ Հետազոտությունը հրապարակվել է The New England Journal of Medicine գիտական հանդեսում: Հետազոտության հեղինակները նշել են, որ COVID-19-ն իսկապես մեծացնում է շաքարային դիաբետի ռիսկը նրանց մոտ, ովքեր նախկինում չեն ունեցել այն:

Ըստ նրանց վիճակագրության՝ այս հիվանդությունն ախտորոշվել է կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց 20-30%-ի մոտ: Միևնույն ժամանակ, նոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ կորոնավիրուսով վարակված մի շարք հիվանդների մոտ առաջացել է շաքարային դիաբետ, ինչպես նաև նախկինում առկա հիվանդությունների բարդություններ, ներառյալ դիաբետիկ կետոացիդոզ և հիպոգլիկեմիկ կոմա, որոնց դեպքում պահանջվում են ինսուլինի մեծ չափաբաժիններ:

Բացի այդ, ACE-2 սպիտակուցը, որը պատասխանատու է COVID-19-ի՝ բջիջներ մուտք գործելու համար, ազդում է այն օրգանների վրա, որոնք պատասխանատու են գլյուկոզայի նյութափոխանակման համար։