Արաբկիրում Կոմիտասից մինչեւ Հ. Էմին նախատեսում ենք կառուցել ժամանակակից ճեմուղի (1,2կմ երկարությամբ եւ մինչեւ 8մ լայնությամբ) եւ նրան զուգահեռ հեծանվային ճանապարհ (2մ լայնությամբ): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այն հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա առանձնացված մանկական եւ առատ կանաչ տարածքներ:

Էսքիզները պատրաստ են, կայացել է նախագծման աշխատանքների մրցույթը, տեղեկացնում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը»,-նշել է նա: