Իրանում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակված ավելի քան 100 մարդու մահվան  դեպք է գրանցվել, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 113 մարդ, հայտնաբերվել է վարակման 2.449 նոր դեպք: Փետրվարի 19-ից վարակվածների ընդհանուր թիվը, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, հասել է 189.876-ի, մահացել է 8.950 մարդ, այս պահին վերականգնվել է 150 590 մարդ:

Նախօրեին՝ ավելի քան երկու ամսվա ընթացքում առաջին անգամ, Իրանը կորոնավիրուսից մահվան ավելի քան 100 դեպք է գրանցել, մինչ այդ եռանիշ ցուցանիշ գրանցվել էր ապրիլի 13-ին: Աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունիսի սկզբին Իրանում վարակվածների թվի զգալի ավելացել էր: