Հունիսի 14-ին, ժամը 22։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով Երևան-Սևան ավտոճանապարհին ծառերը կոտրվել և ընկել են ավտոճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում մոտ 8 ծառ է ընկել: Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են կոտրված ծառերը: