ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանն այսօր՝ հունիսի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵՊՀ գիտխորհուրդը Հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրեց հետևյալ անձանց.

1. Կառլեն Խաչատրյան

2. Վարդան Ոսկանյան

3. Արսեն Հախումյան

4. Միքայել Մալխասյան

5. Մենուա Սողոմոնյան

6. Նարինե Խաչատրյան

7.Անահիտ Չուբարյան

8. (դեռ չի որոշվել)

Արա Աթայանը, Արա Գաբուզյանը և Սարգիս Քելյանը հավասարաչափ ձայներ են հավաքել։ Պետք է լինի կրկնակի քվեարկություն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել է ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը, որը ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին։ Գեւորգ Էմին–Տերյանի փոխանցմամբ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի բանավոր հրահանգով, ոչ միայն լրատվամիջոցների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի ծառայության համար։

Նշենք, որ երկար ժամանակ է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր է, իսկ գիտխորհրդի նիստը տեւական ժամանակ է հետաձգվում էր։