Եկել է ժամանակը խոստովանելու, որ մինչեւ այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցնրեին համոզել կամ պարտադրել, որ նրանք պահեն հակահամաճարակային ամենատարրական ու ամենաէֆեկտիվ կանոնը՝ խոսքը դեիմակներ կրելու մասին է: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում ի հեճուկս  պարետատան որոշումների, վարչական վարույթների, ին հեճուկս լայնածավալ քարոզչության, կառավարության գործունեության թափանցիկության, մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Սա ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման թիվ մեկ պատճառն է: Նման եզրակացություն անելու համար ունենք նաեւ ձեռքի տակ միջազգային հետազոտություն, որը հրապարակել է «Ֆորբս» ամսագիրը:

Այս այդմ, տասնյակ երկրներում, այդ թվում վարակից ամենաշատը տուժած Իտալիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի փորձը ցույց է տալիս, որ վիրուսի դեմ պայքարում վճռորոշ ազդեցություն ունեն դիմակները, որոնք եւ թույլ են տալիս էականորեն կրճատել վարակի տարածումը:

Սա այսօր է հրապարակվել, նախկինում այսպիսի համոզվածությամբ վերլուծություն չի եղել: Օրինակ, ԱՀԿ-ն մեկ շաբաթ առաջ արել է հայտարարություններ, հետո հերքել է դրանք: Հիմա կարող ենք գիտական մակարդակով արձանագրված համարել, որ դիմակները համարվում են վարակի տարածումը կանխարգելող ամենաարդյունավետ միջոցը:

Դիմակները պետք են նաեւ առողջ մարդկանց, որը թույլ է տալիս նրանց չշնչել վարակված օդը, որը կարող է տասնյակ րոպեներ մնալ: Այսինքն եթե վարակակիրն այս տարածքով անցավ ու գնաց, հաջորդ 10 րոպեներին այդ վայրով անցնող մարդիկ վարակվելու բավական մեծ հավանականություն ունեն»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով պարզվել է, որ Նյու Յորքում խիստ կարանտինն ու սոցիալական հեռավորությունը առանձնապես չեն փոխել համաճարակի ընթացքը, մինչդեռ դիմակները պարտադիր դարձնելուց հետո վարակի տարածման կորը սկսել է դեպի ներքեւ թեքվել:

Ըստ հետազոտության, վարակի կանխման առումով երկրորդ  արդյունավետ միջոցը սոցիալական հեռավորությունն է:

«Եվ բրիտանական Քեմբրիջի եւ Գրինվիչի համալսարանի հետազոտողները համադրելով մի շարք ցուցանիշներ եզրակացրել են կորոնավիրուսով վարկվածը վարակում է եւս 2-3 մարդու, մինչդեռ դիմակներ կրելու դեպքում այդ ցուցանիշը 1-ից ցածր է»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ իրենք մեծացնելու են վարչական ներգործության ծավալները, բայց միեւնույն է, մարդիկ պետք է գիտակցեն ու կրեն դիմակներ:

«Ես ինձ հարց եմ տալիս՝ ինչն ենք մենք սխալ արել, որ մեր հայրենակիցները այսպիսի քամահրական վերաբերմունք են ցուցաբերում իրենք իրենց առողջության եւ վտանգի նկատմամբ»,-ասաց Փաշինյանը, ով նաեւ կոչ արեց քաղաքացիներին մոտենալ եւ դիտողություն անել դիմակ չկրողներին: