Մի լավ լուր կա՝ դիմակների գները սրնթաց անկում են ապրում: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր ներկրողներն ասում են, որ մոտակա մեկ ամսում դիմակների գները գրեթե կհավասարվեն մինչճգնաժամային գներին: Այսինքն  կլինեն տասնյակ դրամների շրջանակներում»,-ընդգծեց նա: