Երեկ գիշեր գայլերի ոհմակը հարձակվել ու հոշոտել է Ամասիա համայնքի բնակիչ Տիգրան Հովսեփյանի ոչխարները։

Կենդանիները գիշերը եղել են տան բակում գտնվող բացօթյա փարախում, առավոտյան տանտերը  արյան հետքեր է նկատել բակում, իսկ փարախին մոտենալուց հետո ոչխարներին հայտնաբերել է հոշոտված:

23 ոչխարներից 4-ը հոշոտված է եղել հենց բակում, 10-ին հայտնաբերել են դաշտերից ու տան հարակից տարածքներից։

Մյուս ոչխարները վնասված են և ունեն պատռվածքներ, հոշոտված ոչխարների միսը օգտագործման ենթակա չի եղել։ Տիգրան Հովսեփյանի տնտեսությանը պատճառվել է մոտ մեկ միլիոն դրամի վնաս։