Րոպեներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ առանձնատնից և դիմելով առանձնատան դիմաց հավաքված քաղաքացիներին, հայտարարեց, որ ԱԱԾ գործողությունները սարքած են:

«Քաղաքական ճնշումներ են, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ», -ասաց Ծառուկյանը: Նա հայտարարեց, որ կառավարությունը ամբողջովին ձախողվել է:

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այնպես, ինչպես 2015 թվականին, այնպես էլ հիմա ճնշումներ են: «Նա ով անօրինական սարքածին աջակցում է, պատասխան է տալու»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:

Նա նշեց, որ այս պահին գնում է հարցաքննության: ԲՀԿ առաջնորդի տան դիմաց հավաքված քաղաքացիները վստահեցրեցին, որ նրա հետ են մինչև վերջ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: