ԱԱԾ-ն վաղ առավոտից գտնվում է ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Կատարվում է խուզարկություն։ Քիչ առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ ըստ իրենց տեղեկությունների, պատճառը 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունիի ԲՀԿ-ական թեկնածուներից մեկի հետ եղած ենթադրյալ ֆինանսական խնդիրներն են։

Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նաև նշեց, որ այս պահին ԱԱԾ աշխատակիցները գտնվում են որոշ ԲՀԿ-ականների տանը։ Պատգամավորը, ինչպես նաև Ծառուկյանի առանձնատանը հավաքված նրա գործընկերները, սա որակում են քաղաքական հետապնդում՝ կապված Ծառուկյանի քննադատության հետ։

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ ԱԱԾ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։