Կարմիրբերետավորները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս քաղաքացիների մի մասին մոտենալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որտեղ այս պահին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիները ոստիկանության գնդապետ ներկայացրած Քոչարյանից հետաքրքրվեցին, թե ինչու թույլ չեն տալիս մոտենալ տանը, սակայն, որեւէ հստակ պատասխան չստացան:

Նշենք, որ ոստիկանության աշխատակիցները պարբերաբար հորդորում են հավաքվածներին պահպանել սոցիալական հեռավորություն եւ կրել դիմակներ, հակառակ դեպքում կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ: