ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն արդեն տանն է։ Փաստաբանը հայտնել է, որ նրա հարցաքննությունն ավարտվել է։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել էին Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Առգրավվել են ինչ-որ փաստաթղթեր: Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Իշխան Զաքարյանը եղել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ: Ներկայումս Իշխան Զաքարյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է։