Առնվազն երեք մարդ է վիրավորվել Թուրքիայի արեւելքում՝ Բինգյոր նահանգում, տեղի ունեցած 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով, հայտնել է հանրապետության ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։

«Ստացված տեղեկություններով՝ 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարլիովի շրջանում։ Փլվել է ժանդարմերիայի դիտաշտարակը, այդ կառույցի աշխատակիցներից մեկը գտնվում է փլատակների տակ, եւս երկու աշխատակից ստացել են թեթեւ վնասվածքներ»,-ասված է Սոյլուի հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։