Այս իշխանությունը ամեն ինչի պատրաստ է, սակայն մեզ որևէ բան չի ստիպի հետ կանգնել մեր խնդրից։ Քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմաց հավաքված լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ երկրում պետք է հաստատվի օրինականություն։ «Ինչ էր ասել ԲՀԿ-ն, որ կառավարությունը այս- այս կետերում արձանագրել է ձախողում, եթե իրենք մտածում են այս կերպ կարող են լռեցնել ընդդիմությանը, ապա պիտի ասեմ, որ այսօր դրվեց այս իշխանության վերջի սկիզբը»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով իշխանությունը արագ կնքելու է իր մահկանացուն։ Պատգամավորը նշեց, որ մի րոպե անգամ չի կասկածում, որ եթե Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը մտնի ԱԺ, ապա իշխանական պատգամավորները կողմ քկեարկեն։ Միաժամանակ Զոհրաբյանը հույս հայտնեց, որ իշխանությունը սթափ կգտնվի եւ չի գնա այդ ճանապարհով։ Նա ասաց, որ շարունակելու են իրենց գործողությունները։ «Թող բոլորիս ձերբակալեն, կալանավորեն, ԲՀԿ-ի բոլոր պատգամավորները պատրաստ են։ Մենք գիտակցում ենք բոլոր հնարավոր հետեւանքները»։