Հունիսի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, եւս 8 հոգի առողջացել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Հունիսի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, եւս 8 հոգի առողջացել է:

Մեծ Մասրիկ, Զոլաքար, Ծովազարդ, Ծովակ, Ծակքար, Աստղաձոր, Գանձակ, Վարդենիկ Շատվան, Սոթք, Նորակերտ, Արփունք եւ Փոքր Մասրիկ* համայնքներում վերջին շրջանում նոր դեպքեր չեն գրանցվել եւ բոլոր պացիենտներն ապաքինվել են»,- գրել է մարզպետը։