Ֆրանսիան բացում է սահմանները ԵՄ երկրների և մի շարք այլ եվրոպական պետությունների զբոսաշրջիկների համար։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի և ՆԳՆ-ի համատեղ հայտարարության մեջ։

Ֆրանսիան ժամանող միայն Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար սահմանափակումները կշարունակեն կիրառվել։

Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են նաև հուլիսի 1-ից Շենգենյան համաձայնագրի երկրների արտաքին սահմանների աստիճանաբար բացման մասին։