Մեր երկարատեւ պատմության ընթացքում միշտ եղել է հետեւյալ իրողությունը՝ պաշտոնական մակարդակից երբեք ճշմարտություն չի հնչել. Այսինքն պաշտոնական շրջանակից տեղեկատվությունը միշտ ասոցացվել է խաբեության հետ, ստի հետ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հետեւաբար միշտ ճիշտ ինֆորմացիայի աղբյուր է համարվել այն, ինչը չի տեղավորվում պաշտոնական հաղորդակցության մեջ: Ամենատարբեր խոսակցությունները, բամբասանքները, բիսեդկայի խոսակցությունները, ծանոթիս ծանոթը 100 տոկոսով գիտի, ծանոթիս ծանոթի ծանոթը էսինչի ծանոթն ա ու ինքը ասել ա, որ ճշմարտությունը էս ա: Դա ավելի հավաստի է համարվել, քան պաշտոնական աղբյուրներից հնչողը: Հիմա չնայած ակնհայտ է, որ գոնե կորոնավիրուսի հետ կապված պաշտոնական աղբյուրների ինֆորմացիան ճիշտ է, բայց այդ հոգեբանական դիմադրությունը շարունակում է գոյություն ունենալ: