Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր՝ վաղ առավոտյան, քաղաքաշինության և առողջապահության նախարարների հետ այցելել եմ Ստեփանակերտում կառուցվող Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի շինհարթակ և տեղում հանձնարարել, որպեսզի կիսակառույց շենքի շահագործումն ավարտեն ամենակարճ ժամկետներում:

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին: Համավարակի մեծ տարածման դեպքում՝ այդ կառույցն ամբողջությամբ կծառայի հիվանդների տեղավորման ու բուժման գործին»: