Դարակերտ գյուղի Հայդուկների փողոցի տներից մեկի բնակիչ Վալերիկ Ա․-ն (ծնված 1955 թ.) Նորաբաց-Դարակերտ դաշտամիջյան հատվածում կորել է: Այս մասին հայտնում  է ԱԻՆ-ը։

Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է հունիսի 12-ին՝ ժամը 22։20-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք մթության պատճառով դադարեցվել են՝ անարդյունք։