Արեւմտյան Ավստրալիայում եւ ամբողջ աշխարհում երկար սխասված նախագծի՝ Square Kilometer Array խոշորագույն ռադիոհեռադիտակի կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն 2021 թվականին: Պաշտոնական շահագործումը նախատեսված է 2027 թվականին, գրում է Naked-Science-ը:

Արեւմտյան Ավստրալիայում յոթ տարի շարունակ կատարված աշխատանքների արդյունքում ավարտվել է աշխարհում խոշորագույն ռադիոհեռադիտակի՝ Square Kilometer Array-ի (SKA) նախագծումն ու մեկնարկել են կառուցման աշխատանքները: Ավստրալիայում՝ Պերտ քաղաքից շուրջ 800 կմ հեռավորության վրա, կտեղադրվեն 130 հազար առանձին ռադիոհավաքներ ավելի քան մեկ միլիոն քառակուսի մետր մակերեսի վրա, որոնք համատեղ կաշխատեն MeerKAT ռադիոհեռադիտակի հետ. Որը տեղակայված է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: SKA-ն միջազգային նախագիծ է, որում մասնակցում է 14 երկիր:

Ադապտատիվ ալեհավաքային ցանցը, որը պետք է հետազոտի երկնային մարմինները, կդառնա աշխարհում խոշորագույն գիտական կենտրոնը, որն ուսումնասիրում է Տիեզերքի պատմությունն ու էվոլյուցիան Մեծ պայթյունից ընդամենը մի քանի միլիոն տարի անց. այն բացահայտում է նաեւ ֆիզիկայում հսկայական հաջողություններն ու առաջընթացը:  SKA-ն կարող է հայտնաբերել չափազանց թույլ արերկրյա ազդանշանները՝ զգալիորեն ընդլայնելով նախորդ նախագծերի հնարավորությունները:

SKA-ն նաեւ մեծ դեր կխաղա Covid-19 համավարակից հետո Արեւմտյան Ավստրալիայի վերականգնման գործում: