«Այսօր մեր Հասմիկը կդառնար 40 տարեկան։ Կարոտում եմ քեզ․․․»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Մկրտիչ Արզումանյանը։

Հասմիկ Ղարիբյանը ծնվել է Երևանում: 1997թ. ավարտել է Երևանի Յավորովի անվան միջնակարգ դպրոցը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Դպրոցական տարիներին սովորել է Երևանի Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում և Ա. Բակունցի անվան պետական ջազ քոլեջի վոկալի բաժնում, որն էլ ավարտել է 2000թ.: 2003-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին հաղորդում» նախագծում: Մասնակցել է համերգային, հեռուստատեսային բազմաթիվ նախագծերի: Խաղացել է «7.5», «7.5-2», «No comment» ներկայացումներում, «Ալա Բալա Նիցա» և այլ ֆիլմերում: «FM 107» ռադիոկայանով վարել է «1 ժամ Կարգին Հասոյի հետ» հաղորդումը:

Հասմիկ Ղարիբյանը մահացել է 2014թ․ ԱՄՆ-ում։ Նա ընդամենը 34 տարեկան էր: