Քաշի կորուստ, շնչարգելություն, գլխացավեր, հագեցածության անսովոր զգացողություն․․․ այս բոլոր նշանները կարող են օրգանիզմում լրջագույն խնդիրների մասին վկայել։

Քաշի կորուստ՝ վտանգավոր է, երբ մարդ սկսում է նիհարել առանց պատճառի, առանց ֆիզիկական վարժությունների եւ դիետաների։

Եթե մարդ ամսվա ընթացքում կորցնում է քաշի մինչեւ 5 տոկոսը, կես տարում՝ մինչեւ 10 տոկոսը, ապա օրգանիզում լրջագույն խնդիր կա։ Քաշի նման կորուստ կարող են առաջացնել լյարդի հիվանդությունները, քաղցկեղը։

Ջերմության բարձրացում՝ եթե մարմնի ջերմությունն անընդհատ բարձր է, մեկ շաբաթից ավելի, ապա դա կարող է վկայել օրգանիզմում առկա ինֆեկցիաների մասին։ Բացի դա, երկարատեւ բարձր ջերմությունը կարող է վկայել լիմֆոմայի՝ լիմֆատիկ հանգույցների քաղցկեղի մասին։

Շնչահեղձություն՝ կարող է վկայել թոքերի եւ սրտի հիվանդությունների մասին։

Գլխացավեր՝ հատկապես 50 տարեկանից հետո հանկարծակի կտրուկ գլխացավը, որի ժամանակ ծոծրակի հատվածը թմրում է, թուլություն է լինում, խոսքի խանգարում է նկատվում, շեղումներ տեսողությունում, կարող են վկայել մոտալուտ ինսուլտի, անեվրիզմայի, մենինգիտի, արյունատար անոթների խնդիրների մասին։

Արագ կշտանալու, հագենալու զգացողություն՝ սա, ի թիվ այլ բացատրությունների, կարող է լինել նաեւ ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նշան։

Աչքերում լույսի շողարձակումներ՝ սա կարող է աչքերի հիվանդությունների մասին վկայել։ Ժամանակին բժշկի չդիմելու դեպքում մարդ անգամ կարող է կուրանալ։