Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի Սինգապուրի, Ճապոնիայի և Ադրբեջանի Գրան Պրիները 2020 թվականին առհասարակ չեն կայանա:

Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ադրբեջանի Գրան Պրին պետք է կայանար հունիսի 5-7-ը, Սինգապուրինը` սեպտեմբերի 18-20-ը և Ճապոնիայինը` հոկտեմբերի 9-11-ը: Նման որոշման պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով նշված երկրներում առաջացած խնդիրներն են:

Այս տարի դեռևս չի կայացել «Ֆորմուլա-1»-ի ոչ մի Գրան Պրի, որոնցից շատերը հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ըստ նախնական պլանի կարող են մրցաշարեր անցկացվել ավստրիական Շպիլբերգի մրցուղում` հուլիսի 3-5-ին և հուլիսի 10-12-ին, ինչպես նաև բրիտանական Սիլվերսթոուն քաղաքում` հուլիսի 17-19-ին, Բուդապեշտում` հուլիսի 17-19-ին, Բարսելոնայում` օգոստոսի 14-16-ին և բելգիական Սպայում` օգոստոսի 28-30-ին: