ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, հունիսի 9-ին մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության:

Քոչարյանը պահանջում էր չսահմանափակել իր տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները։

Դատարանը հայցը վարույթ չի ընդունել այն պատճառաբանությամբ, որ տեսակությունների և հեռախոսային խոսակցությունների վրա արգելք դնելու որոշումների օրինականության նկատմամբ վերահսկողությունը ենթակա է իրականացման ոչ թե վարչական, այլ քրեադատավարական կարգով: