Հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, հայտնում են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները: