Չեք կարծում, որ հավաքների ազատությունը պետք է թույլ տալ՝ սոցիալական հեռավորությունը պահելով եւ դիմակներով: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Փաշինյանը նկատեց, որ այստեղ այլ խնդիր կա. «Խնդիրն այն է, որ եթե ասենք սոցիալական հեռավորությունը չպահպանվեց եւ բերման ենթարկվեցին, արդյունքում ստացվելու է, որ հավաքների ազատությունը խախտվեց: Որովհետեւ կարող է բանավեճ ծավալվել, որ մարդու հավաքներ անելու ազատությունն ավելի գերակա է, քան մյուս իրավունքը»,-ասաց նա: