Այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Սարգիս Ս.-ի վարած Opel մակնիշի և Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Արտուշ Դ.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Սարգիս Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ա. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: