«Կառուցենք Հայաստանը նորովի»․ այս նշանաբանի ներքո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել ՀՀ տարածքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերալ։

Տեսանյութում ներկայացվում են Եղվարդ-Աշտարակ մայրուղու վրա կատարվող աշխատանքները։ Մայրուղին, ամբողջությամբ շրջանցելով Երեւանը, կթեթեւացնի մայրաքաղաքի երթեւեկության ծանրաբեռնվածությունը։