«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է 2019-ի տարեկան հայտարարագիրը:

Հայկ Սարգսյանը, ըստ հայտարարագրի, 2019-ին առանձնատուն է նվեր ստացել Արաբկիրում, համատեղ սեփականատեր է, թե ումից է նվեր ստացել, չի նշվում: Նա հայտարարագրել է 2005 թվականի արտադրության MERCEDES-BENZ, որը ձեռք է բերել 2017-ին, 2019-ին 19 հզր 800 դոլարով ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Lexus:

Բանկային հաշիվներին հայտարարագրել է 4 մլն դրամ, տարվա սկզբին ձեռք է բերել 2300 բիթքոին, տարվա վերջում արդեն ունեցել ՝ 3400 բիթքոին, որը համարժեք է ավելի քան 32 մլն դոլարի: Որպես կանխիկ գումար՝ հայտարարագրել է 24 մլն դրամ, 55 հզր. դոլար, աշխատանքի դիմաց վարձատրությունը նշված չէ: