Համաշխարհային հանրությունը պետք է համերաշխություն ցուցաբերի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Ներկայում աշխարհում չկա միասնություն այդ հարցում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ այդպիսի համավարակ մոլորակը չի տեսել ավելի քան հարյուր տարի՝ 1918 թվականին գրիպի բռնկումից ի վեր: «Դա շատ վտանգավոր վիրուս է, շատ բարդ է պայքարել այդ տիպի վիրուսի դեմ պառակտված աշխարում: Մենք պետք է հասկանանք դա: Ահա թե ինչու համավարակի առաջին օրից մենք կոչ ենք անում համախմբվել եւ դրսեւորել գլոբալ համերաշխություն»,-նշել է գործադիր տնօրենը:

Նրա խոսքով՝ այդ հիվանդությունը կարելի է հաղթահարել միայն միասնության եւ համերաշխության պայմաններում: