Գրիգորի Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն:
Փաստաբանների հաղորդումը վերաբերում է դեռ 1979 թվականին Ծառուկյանի և մի քանի անձանց վերաբերյալ դատավճիռը հրապարակայնացնելուն, կարծում են, որ խախտվել են Ծառուկյանի իրավունքները:

2001թ. ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դատավճիռը բեկանվել է, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը` «կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով», և նա արդարացվել է:
Մի բան ակնհայտ է՝ օրերս Ծառուկյանին անվանարկելու զազրելի փորձ կատարած մարդիկ տեղյակ էին արդարացման այս ակտին, սակայն հրապարակել են 41-ամյա վաղեմություն ունեցող դատավճիռը՝ չարամիտ նպատակներով փորձելով ստվերել պարոն Ծառուկյանի բարի անունը։ Սա աննախադեպ, զազրելի արարք է՝ քաղաքական տեսանկյունից։
Սակայն խնդիրն ուն նաև իրավական կողմ․ ԶԼՄ-ն իրավունք չուներ հրապարակել դռնփակ դատական գործընթացի վերջնական ակտն ամբողջությամբ։ Տվյալ դեպքում՝ գործ ունենք հանցագործության հետ ու միանգամայն իրավաչափ է Գագիկ Ծառուկյանի փաստաբանների հաղորդումը։

Ամբողջ խնդիրն այն է, որ «սև» PR-ն իրականացրել է Նիկոլ Փաշինյանին փաստացի պատկանող «Հայկական ժամանակը» ու եթե հիմա կայքի դեմ քրեական գործ չհարուցվի, ուրեմն փուչիկ են Փաշինյանի բոլոր խոսքերը ժողովրդավարության և օրինականության մասին։