Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հայտնի գործարար Արմեն Գինոսյանը աշխատանքից ազատել է Վալերիյ Օսիպյանին: Լուրի իսկությունը պարզելու համար Slaq.am-ը կապ հաստատեց նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ, ով ասաց, որ Արմեն Գինոսյանի մոտ երբևէ անվտանգության պետ չի աշխատել: Իր խոսքին ի հավելում պարոն Օսիպյանը նշեց, որ , ինքը հանդիսանում է պարոն Գինոսյանի ընկերը, իսկ այն հարցին թե ինքը աշխատանքից ազատվել է , թե ոչ նախկին ոստիկանապետը նշեց, որ ոչ աշխատանքից չի ազատվել և շարունակում է աշխատել այնտեղ, որտեղ աշխատում էր այս ընթացքում և շատ գոհ է իր աշխատանքից: