Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է ընթացիկ մրցաշրջանի մնացած տնային հանդիպումներն անցկացնել «Աթլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում:

ESPN-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» 2019/20 մրցաշրջանի թվով 6 տնային հանդիպումները կանցկացնի Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մարզաբազայում:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընթանում են շինարարական աշխատանքներ:

«Ռեալը» կարգելի հանդիսականների մուտքը մարզաբազա, եթե նույնիսկ Իսպանիայի կառավարությունը թույլատրի սահմանափակ քանակով հանդիսականների ներկայություն: