Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 01:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պուշկինի լեռնանցքի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տելման Մ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մետր սահել ձորակը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Արթուր Դ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Սպիտակի ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Տելման Մ․-ին եւ Արսեն Պ․-ին (ծնված 1985 թ.): Տուժածները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։