Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Պետրոսյանն իր էջում հունիսի 11-ին տեղադրել էր մի առանձնատան լուսանկար և գրել, որ դա «ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Կանադայում գտնվող առանձնատունն է, որը Աննա Հակոբյանը ձեռք է բերել 2019-ին Կանադա այցի ժամանակ 3 միլիոն դոլարով և գրանցել ախրանիկի քրոջ անունով»:

 

 

Fip.am-ի հաղորդմամբ՝ Google համակարգում, սակայն, ամենապարզ որոնումից երիևում է, որ Պետրոսյանը կեղծում է։ Առանձնատունը, որի լուսանկարն օգտատերը տարածել է ու վերագրել Փաշինյաններին, ըստ բաց աղբյուրների՝ նույնիսկ չի գտնվում Կանադայում։ Ամերիկյան անշարժ գույքի Zillow բազայի տվյալների համաձայն՝ Պետրոսյանի կողմից նշված առանձնատունը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի Country Club DR Bethesda հասցեում։ Առանձնատունը կառուցվել է 1998 թվականին, ունի 7 ննջասենյակ և 7 սանհանգույց։ Ըստ բնակարանի պատմության՝ այն վաճառվել է 2013 թվականին՝ 3.8 միլիոն դոլարով։ Որպես գնորդի գործակալ՝ հանդես է եկել Margie Halem-ը, իսկ վաճառողի շահերը ներկայացրել է The Fleisher group-ը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: