«Իսայելում ՀՀ դեսպանություն բացելը կարող է վնասել Իրանի հետ հարաբերություններին»,- ԱԺ-ում լրագրողները նման հարց են ուղղել Զոհրաբ Մնացականյանին:

Նա հիշեցրել է, որ Իրանի հետ հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են և շարունակվում են նաև այս շրջանում :

«Շարունակվում է մշտական երկխոսությունը վարչապետի ու Իրանի նախագահի միջև մեր ծրագրերն առաջ տանելու նպատակով, մեր դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են շատ ակտիվ, ինչ վերաբերում է մնացած հարցերին, ՀՀ-ն ունի իր շահերը, և նպատակ չունի քաղաքականություն իրականացնել մեկ գործընկերոջ հետ ի հաշիվ մյուսի, մենք ունենք օրինակներ, թե ինչպես է համադրում Հայաստանը՝ միևնույն ժամանակ չվնասելով շահերին»,- նշել է նախարարը: