Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում հավանություն տվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի նախատեսում նոտարական վավերացված գործարքից հետո պետական գրանցում իրականացնելու դեպքում 30-օրյա ժամկետը հարգելի համարել: «Այսինքն որեւէ հիմք չկա, որով անցը կարող է այդ ժամկետի խախտումը հիմնավորել իր մեղքին չկախված հանգամանքներով: Դա ճանաչվել է հակասահմանադրական, դրա համար մենք առաջարկում ենք սահմանել այն հիմքերը, որոնց դեպքում՝ անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել եւ դա կադաստրի կողմից հարգելի համարվի եւ պետական գրանցումն իրականացվի:

Բաջորդն այն է, որ հիմա նորտարով վավերացված գործարքը նորտարը կարող է ուղարկել կադաստր, բայց դա հստակ իր պարտականությունների մեջ չի մտնում: Հիմա սահմանում ենք, որ դա իր պարտականությունն է: Այսինքն անձը նոտարի մոտ գործարքն իրականացնելիս էլ չգնակադաստրում առանձին գրանցում կատարելու: Բայց եթե անձը չուզի նոտարի մոտ դա անել, կարող է առանձին դիմել կադաստր: Նաեւ սահմանվում է, որ դրա համար հավելյալ տուրք չգանձվի: Այսինքն այս փոփոխությամբ գործարքից հտո անձը կարող է չգնալ կադաստր եւ էնտեղ եւս մեկ դիմում մուտք անել: Միայն պետք է գնա եւ վերցնի իր սեփականության վկայականը»: