ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 36-ը չի զեկուցվում, եւս 1 հարց գաղտնի է:

Նշենք, որ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստը վարում է կառավարության շենքից: Նախորդ նիստը նա վարել է իր առանձնատնից, քանի որ վարակակիր էր եւ ինքնմեկուսացած էր:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

—              Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին,

—              «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանն օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին,

—              «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

—              «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման թիվ 5222-ԱՄ համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցները սեփականության իրավունքով հանձնելու մասին,

—              «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1785-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N 542-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին,

—              Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին եւ այլ հարցեր: