ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդեւանյանը պաշտոնապես հայտարարում է, որ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք եւ պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում եւ երկու աշխատակցի թեստի արդյունքները դրական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Վարդեւանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի գործընկերներ, մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք եւ պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում եւ երկու աշխատակցի թեստի արդյունքները դրական են: Հիշում եք չէ ոմանք պնդում էին, որ չկա վարակ ՔԿՀ-ներում եւ հատկապես Երեւան-Կենտրոնում: Երեւան-Կենտրում ՔԿՀ ում երկու հաստատված դեպք արդեն առկա է՝ պաշտոնապես…: Վարդաշեն ՔԿՀ-ում 9 դեպք է գրանցվել, չծանրաբեռնեմ այլ ՔԿՀ-ներում եւս արձանագրված դեպքերով: Այս պայմաններում, երբ առնվազն ռիսկային խմբում գտնվող անձանց մասով րոպե շուտ չի փոփոխվում կալանավորումը, դրանով իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում, այլ ոչնչացնում են իրավունքի գերակայությունը…»։