Բժիշկ Հայկ Մանասյանը «Ֆեյսբուքի իր էջում գրել է.

« Ոչ ոք անսխալական չէ։
Ոչ մի փորձառու բժիշկ իր դժվարին ուղու մեջ զերծ չի եղել մի քանի, գոնե մի քանի կոպիտ սխալներից։
Իրավիճակն իրոք պատասխանատու էր, ու սխալվելու տեսանկյունից բարձր ռիսկային։
Ինչ եղել, այն եղել է։
Ու վերջին հաշվով, մեր երկրի ցածր մահացությամբ մենք մնում ենք համաճարակից պատվով դուրս եկող երկրների և առողջապահական համակարգերի շարքում։

Հաղթողներին չեն դատում։ Ես էլ չեմ դատի։ Գազ տվեք։ Բան չմնաց։

Ու հա, ընկեր Արսեն, մի խոսիր նոր դարաշրջանի, փոխված կյանքի, սահմանափակումներով ապագայի, այլևս զգոն ապրելու մասին։
Հակառակը։
Թող պաշտոնական հայտարարություններում գերակշռի.
— Բան չմնաց հա, հեսա հա, շուտով հա, մի քիչ էլ դիմացեք հա, ի՞նչ եղավ որ, հա: Ահա հաղթում ենք, հա… ու էս ոճով։

Մենք էնքան կարճ ու էնքան քիչ երջանկություն ենք ապրել ազգովի, որ ավելի շուտ կմեռնենք, քան կապրենք առանց այդ կարճատև բայց լիաթոք երջանիկ պահերի և օրերի։
Մենք ժպիտ չունենք դիմակների տակ թառամեցնելու…