Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի 2019թ․հայտարարագիրը։

Ըստ այդմ Թորոսյանը Երեւանի Նոր Նորք զանգվածում հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն։ Նա որեւէ տրանսպորտային միջոց, արժեթղթեր չի հայտարարագրել։

Տարվա սկզբին նախարարը բանկերից մեկում ունեցել է 20 հազար 331 դոլար ավանդ, իսկ տարվա վերջին՝ մեկ այլ բանկում 32 հազար դոլար ավանդ։

Տարվա սկզբին իր բանկային հաշվին Թորոսյանը ունեցել է 1 մլն 925 հազար 798 դրամ, 119 դոլար եւ 22 հազար եվրո, իսկ տարվա վերջին՝ 114 հազար 897 դրամ, 15 դոլար եւ 31 հազար եվրո։ Նա որեւէ կանխիկ դրամ չի հայտարարագրել։

Որպես աշխատանքի վարձատրություն՝ նախարարը նշել է 18 մլն 183 հազար 150 դրամ։

Թորոսյանի կնոջ անունով երկու ավտոմեքենա կա՝ BMW և MERCEDES-BENZ մակնիշի, որոնցից երկրորդը ձեռք է բերվել 2019թ․ դեկտեմբերին 13 միլիոն դրամով։ Նա 30 հազար 549 դոլար ավանդ է հայտարարագրել։

Թորոսյանի կինը 19 մլն 763 հազար 417 դրամ եկամուտ է ստացել ՄԻԲՍ ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն եւ 4 մլն 320 հազար՝ որպես վարձակալության վճար։