Մեծ ցավով տեղեկացանք, որ այսօր՝ հունիսի 10-ին, Սևանա լճում ջրահեղձ են եղել երկու 16-ամյա տղաներ, ովքեր գնացել էին Սևանի «Հանրային լողափ»՝ լողալու։ Ցավակցություն ենք հայտում պատանիների ընտանիքների անդամներին և հարազատներին, մաղթում համբերություն ու հոգու տոկունություն։ Այս մասին  գրված է Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։

«Եվ կոչով դիմում ենք բոլորին.

Հարգելի հայրենակիցներ, թեև Սևանա լճում լողի սեզոնը դեռ չի բացվել, սակայն եղանակային պայմանները այս օրերին թույլ են տալիս այցելել Սևան և լճում լողալ: Ձեզ խնդրում և հորդորում ենք, որպեսզի լինեք անչափ զգույշ, պահպանեք զգոնությունը, լողալու համար սահմանված կանոնները, որպեսզի, լողասեզոնի ընթացքում զերծ մնանք նման անկանխատեսելի և անցանկալի հետևանքներից»: