Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 10-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 4 գնանկում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ վարունգի համար՝ 34 դրամ կամ 10.2%:

Միջին գնանկում արձանագրվել է լոլիկ 1կգ՝ 50 դրամ կամ 9.4%, ադամաթուզ 1կգ՝ 17 դրամ կամ 2.3 %, հնդկաձավար 1կգ՝ 9 դրամ կամ 1.2 % և ալյուր «Բաղրամյան» 25 կգ՝ 14 դրամ կամ 0.2 % ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում: