Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վստահեցրել է, որ երկրում նույնասեռական ամուսնություններ չեն լինի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ընտանիքի ինստիտուտի պաշտպանությունը մեծ նշանակություն ունի պետության նորմալ գործունեության եւ կայունության համար: Ընտանիքը կնոջ եւ տղամարդու միությունն է մեր սահմանադրության նորմերի համապատասխան»,-ասել է նա:

Նա նաեւ հայտարարել է, որ թույլ չի տա միասեռական զույգերի կողմից երեխաների որդեգրումը:

Լեհաստանում հունիսի 28-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն: «Իրավունք եւ արդարություն» իշխող կուսակցությունը երկրորդ ժամկետով առաջադրել է Դուդայի թեկնածությունը: