Այսօր 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը:

Նշված մանկապարտեզներում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել էին պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ այլ կանոնների պահպանման մի շարք խախտումներ.
♦մանկապարտեզներից մեկը ապահովված չի եղել հոսող տաք ջրով, մյուսում` խմբասենյակներից մի մասն է ապահովված տաք ջրով,♦աղբամանները փակվող կափարիչով չեն եղել,

♦չեն պահպանվել սպասքի լվացման կանոնները,

♦անկողնային սպիտակեղենի լվացման ոչ բավարար պայմաններ են արձանագրվել: